Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
04.12.2013 | 16:48

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 5-ին գիշերվա ժամը 00.00-ից մինչև առավոտյան ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 1-11, 2-20, Տերյան 1-27, 2-42, Նալբանդյան 1-23, 2-110, Մաշտոցի 6-42, 5-37, Վարդանանց 1-16, Տիգրան Մեծի 1-15 համարների, Հանրապետության, Խանջյան, Կողբացի, Փարպեցի, Սարյան, Արամի, Բուզանդ, Պուշկին, Բելյակով, Չայկովսկու, Տպագրիչների փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ